Студопедия
Случайная страница | ТОМ-1 | ТОМ-2 | ТОМ-3
АрхитектураБиологияГеографияДругоеИностранные языки
ИнформатикаИсторияКультураЛитератураМатематика
МедицинаМеханикаОбразованиеОхрана трудаПедагогика
ПолитикаПравоПрограммированиеПсихологияРелигия
СоциологияСпортСтроительствоФизикаФилософия
ФинансыХимияЭкологияЭкономикаЭлектроника

Литературный клуб «Елакет» norserund.org/literary_club 12 страница



— Շուտ արա, մտի՛ր էս քունջը, թաքնվի՛ր, թե չէ որ տեսավ, քեզ կուտի...

Աղջիկը թաքցնում է տղին ու միամիտ նստում։ Հերը ներս է մտնում թե չէ, հոտոտում է ու կանչում.

— Օ՜ֆ, ի՜նչ լավ մարդահոտ է գալի...

— Էդ քեզ է էդպես թվում,— ասում է աղջիկը։— Մարդն էստեղ ո՞վ է տվել... հոգնած ես, արի մի լավ հաց կեր ու պառկի քնի։

Մարդակերը մրթմրթալով մի խորոված եզան կիսան է կլանում ու մեկնվում։ Աղջկանն ասում է.

— Արի գլուխս քորի, որ քնեմ։

Աղջիկը մի ձեռքով գլուխը քորում է, մյուսով կամաց աշխատում է մատանիքը մատիցը հանի։

— Էդ ի՞նչ ես անում, աղջիկ ջան,— կես քուն, կես արթուն մռմռում է մարդակերը։

Աղջիկը վախեցած ձեռը ետ է քաշում ու էդ օրը էլ չի համարձակվում մատանին հանելու փորձ անել։

Իրիկնապահին մարդակերը նորից որսի է գնում, մնում են աղջիկն ու թագավորի տղեն։

Աղջիկը քունջից դուրս է բերում թագավորի տղին ու նրա խնդրանքով ման է ածում իրենց սենյակները։



Մի դուռն է բաց անում՝ տղեն զարմանքից մնում է ապշած՝ մի մեծ դահլիճ է՝ լիքն ու զարդարված ոսկով ու արծաթով, թանկագին քարերով ու մարմարով, բայց հատակին էստեդ-էնտեղ թափված կրծոտած ոսկորներ։

— Էս ի՞նչ ոսկորներ են,— հարցնում է թագավորի տղեն։

— Ոսկորներ են էլի,— պատասխանում է մարդակերի աղջիկն ու մյուս դուռն է բաց անում։ Մտնում են հետևյալ սենյակը։ Առաջինից ավելի փարթամ ու շքեղ։ Պատերը մաքուր արծաթից, ոսկուց ու մարգարիտից, հրաշալի կահ-կարասիքով, ոսկենկար–ոսկեփունջ մետաքսի վարագույրներով զարդարած։ Բայց էստեղ էլ թափված են նույն կրծած ոսկորները...

— Էս ի՞նչ ոսկորներ են,— դարձյալ ոարցնում է թագավորի տդեն։

— Դրանց ի՞նչ ես նայում, —կրկին խոսքը կտուրն է գցում մարդակերի աղջիկը,— դու ոսկե պատերին մտիկ տուր, արծաթե ու մարգարիտե ձեղուններին նայիր...

Ու առաջ է գնում։

Թագավորի տդեն գլխի է ընկնում, որ էդ ոսկորները էն խեղճ մարդկանց ոսկորներն են, որոնց լափել էր մարդակերը։

— Իսկ էս ի՞նչ սենյակ է,— ցույց է տալիս թագավորի տղեն մի դռան վրա, որի երկու կողմը հսկում էին երկու վիշապներ։

— Էս իմ հոր գանձարանն է։ Էս սենյակը չի կարելի մտնել առանց իմ հոր մատի կախարդական մատանիքի, թե չէ՝ իսկույն կպատառոտեն էս պահապան վիշապները։

— Ո՜ւ... Ո՜ւ...

Լսվում է մարդակերի ահռելի ոռնոցը։

— Շուտ արա, շո՛ւտ, թաքնվի՛ր, ու շունչդ չհանես մին էլ մինչև իրիկուն, հերս գալիս է,— ասում է աղջիկն ու կրկին թաքցնում թագավորի տղին։

Իսկ մարդակերն արդեն դուռը ծեծում է.

— Բաց արա դուռը, աղջիկս, բաց արա, քեզ համար տես ի՛նչ եմ բերել։

Ապա թե թագավորի տղեն իր թաքնված տեղից լսում է գոռոցի ու լացի ձեն, հետն էլ բերանի ծլփոց։

Մարդակերն իր ընթրիքն անում է ու պառկում է քնի, աղջկան պատվիրում է գլուխը քորի։

Աղջիկն էս անգամ կարողանում է հոր մատից հանել կախարդական մատանին, ապա տղի հետ միասին առնում են մարդակերի գանձերն ու փախչում։ Շատ են գնում թե քիչ, շատն ու քիչը աստված գիտի, հասնում են մի աշխարհք, էս աշխարհքում թագավորի տղեն իմանում է, որ իր հերը մեռել է, ու նրա տեղը իր ախպերն է նստել թագավոր։ Ինչպես խոսք էր տվել, էնպես էլ ամուսնանում է մարդակերի աղջկա հետ ու մնում է էս աշխարհքում։

Շատ են կենում թե քիչ, մի քանի երեխա են ունենում, շատ սիրով էլ ապրում են իրար հետ, միայն կինը երբեմն գիշերն անհետանում է ու ծեգին է վերադառնում շրթունքները արյունոտ։ Հարցնում է, թե՝

— Էդ ի՞նչ ես կերել։ Թե՝

— Ոչինչ, հավ ու գառն եմ կերել, բերանս էլ դեռ հալա չեմ սրբել...

Մի անգամ էլ էնպես է պատահում, որ էս թագավորի տղեն երեխաների հետ գնում է ուրիշ տեղ, մութն ընկնում է ու մնում են ճանապարհին։ Գիշերվա մի ժամանակը մի գազան գողունի մոտենում է ու հարձակվում քնած երեխաների վրա։ Թագավորի տղեն սուրը հանում է զարկում, գազանը մարդու ձենով ճչում է.

— Վա՜յ, մեռա՜...

Ձենն էլ ծանոթ ձեն։ Մտիկ տա՝ ի՜նչ տեսնի՝ սրով զարկած, առաջն ընկած իր կինը։ Գիշերով դուրս է եկել որս որոնելու, մթնումը չի նկատել, քիչ է մնացել իր երեխաներին ուտի։

— Ահա թե ինչ կնշանակի լինել մարդակերի աղջիկ...

Ու մնում է խեղճ մարդը շվարած, հուսահատված կանգնած մեջտեղը։ Մի կողմը ընկած արնաշաղախ կինը, մյուս կողմը՝ ծվատած երեխաները։

Չգիտի ինչ անի, ինչ չանի։

Էս դրության մեջ հանկարծ լսում է քնքուշ ձեն.

— Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես լաց լինում, թագավորի որդի։ Գլուխը վեր է քաշում, տեսնում է առաջր կաճգնած ճերմակ շորերով մի գեղեցկուհի։

— Ա՜խ,— ասում է,— աննման աղջիկ, օգնիր ինձ, տեսնում, ես, կինս, երեխաներս։

— Ես կարող եմ քեզ օգնել միայն մի պայմանով,— խոսում է գեղեցկուհին։

— Ինչ որ ասես՝ հոժար եմ։

— Լա՛վ, դե լսի՛ր։ Ես գիտեմ՝ ինչ է բերել քո գլուխը եղբայրդ, գիտեմ՝ ինչպես ես ընկել մարդակերի ճանկը, ոնց ես նրանից ազատվել ու ամուսնացել նրա աղջկա հետ, մի խոսքով՝ ամենը գիտեմ... Բայց եթե ուզում ես քեզ օգնեմ, պետք է ներես եղբորդ...

— Եղբո՞րս... Օ՜, երբեք։ Էս բոլորի պատճառը նա է... Չեմ կարող, չեմ կարող նրան ներել...

— Չես կարո՞ղ... Դեհ, մնաս բարյավ։

Խոժոռվում է գեղեցկուհին ու շուռ է գալի, որ հեռանա։

— Կա՛ց, կանգնի՛ր, կներեմ,— կանչում է տղեն,— միայն թե օգնիր։

— Դե լսի՛ր,—։ Խոսում է ոգին։— Քո կինը արդեն մեռավ, երեխաներդ էլ ամենքը պիտի մեռնեն, որովհետև մարդու միս են կերել, բացի ամենափոքրը, ծծկերը։

Կախարդական մատանու ուժով ամեն գիշեր քեզ քնեցնում էր քո կինը ու ինքը գնում մարդի որսի, ու որսի մսից ուտեցնում էր և իր երեխաներին, ինչպես գիշակեր թռչունը կամ գազանը իր արած որսից ուտեցնում է իր ձագերին։ Միայն ծծկերն է, որ մարդի միս չի կերել, և միայն նա կապրի ու կթագավորի ապագայում, եթե միայն դու ներես եղբորդ...

— Ներում եմ,— ասում է թագավորի տղեն։

— Դե հիմի նայիր,— շարունակում է հրաշալի կինը։ Մեկնում է ձեռքի կախարդական գավազանը, իրար ետևից թեթև զարկում է երեխաներին, ու իրար ետևից երեխաները դառնում են հյուսնի գործիքներ, թափվում են գետնին՝ թակ, ունելիք, սղոց, դուր, իսկ ամենափոքրը, ծծկերը՝ շաղափ։


Дата добавления: 2015-10-21; просмотров: 25 | Нарушение авторских прав







mybiblioteka.su - 2015-2024 год. (0.011 сек.)







<== предыдущая лекция | следующая лекция ==>