Студопедия
Случайная страница | ТОМ-1 | ТОМ-2 | ТОМ-3
АрхитектураБиологияГеографияДругоеИностранные языки
ИнформатикаИсторияКультураЛитератураМатематика
МедицинаМеханикаОбразованиеОхрана трудаПедагогика
ПолитикаПравоПрограммированиеПсихологияРелигия
СоциологияСпортСтроительствоФизикаФилософия
ФинансыХимияЭкологияЭкономикаЭлектроника

Литературный клуб «Елакет» norserund.org/literary_club 15 страница



— Հ՞ը, ո՞նց ես, խնամի վարպետ, ախար բացի շաղափից էլ քեզ գործիք չի մնացել. ո՞նց ես աշխատում, ո՞նց ես ապրում։ Ինքդ լավ ապրուստի սովոր, մանավանդ փորդ էլ նույն փորն է, ինչ որ...

— Ի՞նչ ապրուստ, ի՞նչ աշխատանք, ձերդ մեծություն, ամբողջ օրը նստած տղիս հեքիաթ եմ պատմում։ Հիմի էս եմ շինել իմ բան ու գործը։ Երեկ էլ մի շատ լավը պատմեցի։ Արդյոք ձերդ մեծությունը հեքիաթ չի՞ սիրում, չէ՞ր կամենա մի լավը պատմեմ՝ լսեր։

— Ինչու չէ. համեցեք, պատմիր, կլսեմ։

— Ձերդ մեծություն, ժուկով-ժամանակով եղել է չի եղել, եղել է ձեզ նման մի թագավոր, ունեցել է երկու որդի, մինը բարի մյուսը չար։ Բարին եղել է մեծը ու գահի ժառանգը և հոր մահից հետո նա պիտի նստեր թագավոր։ Էս բանը դուր չի գալի չար եղբորը...

Թագավորն էստեղ մռայլվում է ու վարպետի խոսքը կտրում է.

— Վարպետ, քո հեքիաթը ինձ դուր չի գալի։



— Դեռ լսեցեք, ձերդ մեծություն, ամենահետաքրքրական մասը հիմի կսկսվի։ Հա՛, էն էի ասում, չար եղբորը դուր չի գալի, որ հոր մահից հետո բարին պիտի թագավորի, իր մեջը վճռում է գործը շուռ տա էնպես, ինչպես ինքն է ուզում։ Ու մի օր եղբորն ասում է.

— Արի գնանք որսի։ Գնում են։ Անտառի խորքում թիկնապահները ետ են մնում։ Որ թիկնապահները ետ են մնում՝ սա սուրը հանում է, խրում բարի եղբոր թիկունքը...

Թագավորն էստեղ ավելի տակն ու վրա է լինում ու վարպետի վրա գոռում է.

— Ես ասի, որ քո հեքիաթը ինձ դուր չի գալի, վարպե՜տ...

— Մի քիչ էլ լսեցեք, հիմի ամենահետաքրքրական տեղը կգա, ձերդ մեծություն, մի քիչ էլ լսեցեք։ Չար եղբայրը որ զարկում է, կարծում է, թե բարի եղբորն սպանեց, խոտով-խաշամով ծածկում է ու գնում։ Գնում է տանը հորն ասում, թե եղբորս անտառում գազանները կերան...

Էստեղ թագավորը տեղից վեր է թռչում, աղաղակում.

— Ուրեմն դու իմ եղբա՞յրն ես... ների՛ր, ների՛ր ինձ, եղբայրս...

Աղաղակում է ու դողդոդալով ընկնում Խորհրդավոր վարպետի ոտները։ Ասում է.

— Ինձ մի՛ պատժի, եղբայրս, ինձ մի՛ պատժի... Ահա քո թագը, ա՛ռ, նստիր մեր հոր գահին ու թագավորիր։

— Ոչ ես պետք է թագավորեմ, ոչ դու,— պատասխանում է Խորհրդավոր վարպետը.— իմ Շաղափը կլինի թագավոր, քո աղջիկը թագուհի։ Մեր ժամանակն անց է կացել, այժմ նրանցն է ժամանակը, որ նրանք պիտի թագավորեն։

Բերում են վարպետին հագցնում են իր առաջվան իշխանական զգեստները ու գնում են Շաղափի ետևից։ Բայց Շաղափն էլ, շաղափ չէր արդեն, կերպարանափոխվել, դարձել էր մի սիրուն պատանի։

Էստեղ երկու եղբայր գրկում են իրար, իրար ներում ու սիրում են, իսկ Շաղափն ու թագավորի գեղեցկուհի աղջիկը ամուսնանում են ու թագավորում ուրախ ու բախտավոր։


 

ԿԱԽԱՐԴԻ ՏՆԱԿԸ

(ԻՌԼԱՆԴԱԿԱՆ)

Լինում են, չեն լինում, լինում են մի պառավ մարդ ու կնիկ, ունենում են երեք աղջիկ։ Օրերից մի օր մարդը մեռնում է, արևը ձեզ է բաշխում, մնում է կնիկը։ Էս կնիկը գիտենում է, որ իր մարդը ոսկով ու արծաթով լիքը մի մեծ քսակ է թողել, ու մտքումը մխիթարվում Է, ասում է. «Հերները մեռավ, գոնե աղջիկներս քաղցած չեն մնալ»։ Բայց ինչպես կարգն ու օրենքն է՝ մեռելը դեռ հողավորած, թաղած չեն լինում, որ աղքատի կերպ մտած մի կախարդ գալիս է, իբրև թե ողորմություն է խնդրում, աջողեցնում է՝ քսակը ձեռք է գցում ու ծլկում, էնպես որ չեն էլ կարողանում իմանան, թե որ կողմից եկավ ու որ կողմը չքացավ։

Էսպես խեղճ կնիկը երեք որբ աղջկանով աղքատանում է ու, ճարը կտրած, օր ու գիշեր է անում, աշխատում, որ կարողանա իր երեխանցը պահի, մեծացնի։

Ժամանակ է անցնում, էս աղջիկները մեծանում են, ու մի օր էլ մեծ աղջիկն ասում է.

— Ա՛յ մեր, ես էս է մեծացել, մեծ աղջիկ եմ դարձել, ամոթ է ինձ համար էսպես անբան ու անգործ տանը նստեմ։ Մի բաղաճ թխիր, տուր ինձ, գնամ աշխարհքե-աշխարհք ման գամ, իմ բախտը գտնեմ։

Մերը բերում է մի բաղաճ է թխում ու ադջկանը հարցնում, թե ի՞նչպես է ուզում, կես բաղա՞ճն է ուզում մոր օրհնանքս հետը, թե՞ ամբողջն է ուզում՝ առանց մոր օրհնանքի։ Աղջիկը ամբողջն է ուզում՝ առանց մոր օրհնանքի։

Բաղաճն առնում է ճամփա ընկնում։ Ասում է. «Մի տարուց ու մի օրից ետը թե եկա եկա, թե հո չեկա, իմացեք, որ ողջ ու առողջ եմ ու իմ բախտը գտել եմ»։

Գնում է, գնում է, դուրս է զալիս մի անծանոթ երկիր։ Մի ճամփի վրա մի տնակ է լինում։

Էս տնակին մոտենում է, տեսնում է շեմքումը նստած մի պառավ-զառամ կախարդ կնիկ։ Էս կախարդը հարցնում է, թե՝ ո՞ւր ես գնում։ Թե՝ գնում եմ բախտս գտնելու։

— Ինձ էլ հենց էդպես մի ծառայող է հարկավոր, արի ինձ մոտ մնա,— առաջարկում է կախարդը։

— Որ քեզ մոտ մնամ՝ ի՞նչ պետք է անեմ։

— Պետք է ձեռիս ջուր ածես, շորերս հագցնես, ավլես, սրբես, վառարանը վառես, բայց վայն եկել է քեզ տարել, եթե ծխնելույզի մեջը նայել ես։

Աղջիկն ասում է՝ համաձայն եմ։

Առավոտը կախարդը որ վեր է կենում, էս աղջիկը ձեռին ջուր է ածում, շորերը հագցնում, կախարդի դուրս գնալուց հետո էլ վառարանը սրբում է, բայց սրբելիս մտքովն անց է կենում, թե՝ ինչ պետք է լինի, մի մեծ բան հո չի լինելու, եթե մի աչքի պոչով ծխնելույզի մեջ նայեմ։ Նայում է, ի՜նչ է տեսնում, տեսնում է իր մորից գողացած ոսկով ու արծաթով լիքը քսակը հրես ծխնելույզի մեջը կախ արած։ Իսկույն հանում է, ուսը գցում ու թռչում դեպի տուն։

Ճամփին մի ձի է պատահում, առաջը կտրում է ու խնդրում, ասում է.

— Ա՛ղչի ջան, ա՛ղչի, ի՜նչ կլինի ինձ քորես. էս օխտը տարի է՝ ոչով ինձ քորել չի։

Աղջիկը ձեռի փետովը ձիուն տալիս է, ճամփիցը դենն է անում ու անց կենում, գնում։

Առաջն է գալիս մի ոչխար։ Ասում է.

— Ա՛ղչի ջան, ա՛ղչի, ի՜նչ կլինի ինձ խուզես, էս օխտը տարի է՝ ոչով ինձ խուզել չի։

Աղջիկը սրան էլ է զարկում, ճամփիցը դենն անում ու անց կենում։

Մի քիչ էլ գնում է, տեսնում է մի օրիգած էծ։ Էս օրիգած էծն աղաչում է, ասում է.

— Ա՛ղչի ջան, ա՛ղչի, ի՜նչ կլինի ինձ տեղփոխ անես։ Էս օխտը տարի է՝ ինձ տեղփոխ չեն արել։

Աղջիկն իծի վրա քար է շպրտում ու իր ճամփեն շարունակում։

Գնում է պատահում մի խափան ջաղացի։ Էս խափան ջաղացը խնդրում է, ասում է.

— Ա՛ղչի ջան, ա՛ղչի, ի՜նչ կլինի բան գցես ինձ. Էս օխտը տարի է խափան եմ, ոչով ինձ բան չի գցում։


Дата добавления: 2015-10-21; просмотров: 28 | Нарушение авторских прав







mybiblioteka.su - 2015-2024 год. (0.011 сек.)







<== предыдущая лекция | следующая лекция ==>