Студопедия
Случайная страница | ТОМ-1 | ТОМ-2 | ТОМ-3
АрхитектураБиологияГеографияДругоеИностранные языки
ИнформатикаИсторияКультураЛитератураМатематика
МедицинаМеханикаОбразованиеОхрана трудаПедагогика
ПолитикаПравоПрограммированиеПсихологияРелигия
СоциологияСпортСтроительствоФизикаФилософия
ФинансыХимияЭкологияЭкономикаЭлектроника

Литературный клуб «Елакет» norserund.org/literary_club 8 страница



— Էդքա՞ն,— զարմանում է թագավորը։— Շատ քիչ է։ Բայց թո՛ղ էդպես լինի, ինչպես ուզում ես։

Սրանից հետո էլ թագավորի ձենը էնքան է նվազում, պալատականները չեն կարողանում լսել, մանավանդ որ խուլ են լինում։ Հետզհետե նրանց ականջներն էլ բժշկվում են, և ամենքն էլ սկսում են խոսել էնպես, ինչպես թագավորն է խոսում՝ հազիվ լսելի շշուկով, և կարճ միջոցում էս տերության մեջ շշուկը դառնում է խոսելու ընդունված ձևը։

Մենակ թագավորի պալատում ապրող անծանոթն էր, որ հեշտ էր լսում թագավորին ու մենակ նա էր, որ չէր շշնջում, չէր իջեցնում իր հնչուն ձենը խոսելու ժամանակ, ում հետ էլ լիներ։

Ժողովուրդը սկսում է հետաքրքրվել, թե արդյոք նրա լեզուն էլ իրենց լեզվի նման լեզու է, թե չէ։ Էս հետաքրքրությունը մեծանում է մանավանդ մի դեպքից հետո, երբ մինը անծանոթին խնդրում է, թե՝



— Հապա մի քո լեզուն ցո՛ւյց տուր, տեսնենք ընչից է շինած։

Էս ասելն է լինում։ Անծանոթը բարկանում է, լաց է լինում, փախչում է ու մտնում իր սենյակը, փակվում ու հայտնում է, թե էլ երբեք դուրս չի գալ, որ մյուս անգամ էլ չասեն, թե՝ լեզուդ ցո՛ւյց տուր։

Էս դեպքի մասին տեղեկացնում են նախարարին։ Նախարարը գնում է անծանոթի մոտ, ասում է.

— Ինչո՞ւ ես բարկանում, ինչո՞ւ ես էդպես անում։ Ուզում են լեզուդ տեսնեն, դու էլ հանի՛ր ցույց տուր, ահա՛ էսպես։

Ու լեզուն հանում է։

Անծանոթը ակամայից կրկնում է նույն բանը, հանկարծ լեզուն բերանից վեր է ընկնում, կտոր-կտոր լինում, ջարդվում, ոնց որ թե կավից լիներ շինած։

Նախարարը զարմանքից միառժամանակ մնում է տեղը քար կտրած։ Ապա ուշքի գալով ձեռքով զարկում է ճակատին ու գլխապատառ վազում է թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, բա չե՞ս ասիլ, որ Անլեզու աղջիկը հայտնվել է։ Հենց էսօր լրանում է մի տարին, մի ամիսն ու մի օրը, որ գուշակէց կախարդ հեքիմը, նա հայտնվել է:

Պալատը տակն ու վրա է լինում։ Մարդիկ խռնվում են Անլեզու աղջկա սենյակի դռան առջև, ուզում են անպատճառ ներս մտնեն ու տեսնեն իրենց աչքով։ Զուր է թագավորը կանչում

— Չի կարելի մտնել նրա մոտ։ Մինչև անգամ ես էլ չեմ կարող, խոսք եմ տվել...

Բայց հիմի էլ ո՞վ էր կարողանում լսել թագավորի ձենը։ Տեսնում են՝ ոնց է շրթունքները շարժում, ձեռին-ոտին անում, իսկ թե ինչ է ասում, չեն իմանում։

Էստեղ հանկարծ դռները բացվում են, ու ամենքը մնում էն հիացած։ Սենյակի մեջտեղը, մարգարտակար ու գոհարազարդ զգեստով, ճոխ մազերն արձակ, ոսկու դեզի վրա հանգիստ թինկը տված մի ջահել գեղեցկուհի, հովհարը ձեռին իրեն հով է անում։

Ոսկու դեզը նույն մեծության, ինչ որ թագավորը տվել էր կախարդ հեքիմին։

Թագավորն ընկնում է գեղեցկուհու ոտքերը ու գլուխը խոնարհում ծնկներին։ Գեղեցկուհին թագավորի գլխից հանում է կախարդական մազը, որ հանելուն պես էրվում է մատների մեջ։

— Շնորհակալ եմ, անուշ աղջիկ։ Շնորհակալ եմ, իմ թագուհի,— կանչում է թագավորը մի էն տեսակ դուրեկան ձենով, որ մինչև էն օրը ոչով չէր լսած կյանքում։

— Ես էլ եմ շնորհակալ, Որոտ Թագավոր, իմ անգին ամուսին,— պատասխանում է աղջիկը։

Եվ հենց որ թագավորը բժշկվում է, նույն րոպեին ընկնում է և էն կախարդանքը, որ գեղեցիկ աղջկանը զրկել էր լեզվից։ Եվ ամեն բան կատարվում է էնպես, ինչպես գուշակած է լինում Անլեզու աղջկանը արհեստական լեզու տվող կախարդը։

Էստեղ մեջ է մտնում թագավորի խորհրդական երբեմնի գյուղացին։ Ասում է.

— Ահա է՛ս էր ձեր ճակատագիրը։ Դուք պետք է ամուսիններ դառնայիք ու սիրով կապվեիք։ Այժմ ժամանակ է, որ ես հեռանամ...

— Չէ... ինչո՞ւ... ինչո՞ւ...— կանչում է թագավորը։

Բայց չնայելով թագավորի կանչելուն, խորհրդականը դառնում է մի պստլիկ կայտառ թզուկ, թռչում ընկնում է ոսկու դեզի մեջն ու անհետանում։

Բանից դուրս է գալիս, որ նա էլ կախարդների օգնականն է եղել։

Ուրախ ու գոհ Որոտ Թագավորն ու գեղեցիկ աղջիկը մեծ հարսանիք են սարքում, ամուսնանում են իրար հետ։ Թագավորը ներում է իր նախարարներին ու վերադարձնում է իրենց նախկին պաշտոնները։

Ամենքն էլ ուրախանում են, մանավանդ էլ խլանալու վտանգ չկար։ Թեև մարդիկ շշնջում էին.

— Մի՛ վախենաք, նրանք միշտ էլ խուլ կմնան։ Կապրենք, կտեսնենք։


 

ԼԵԶՈՒՆ ԿՏՐԱԾ ԾԻՏԻԿԸ

(ՃԱՊՈՆԱԿԱՆ)

Վաղուց պատահած բան է... Ասում են՝ մի չար պառավ ուզում է ճերմակեղենը օսլայի, մի քիչ օսլա է դնում ամանի մեջ։

Հարևանի ձեռնասովոր ծիտը գնում է օսլան կտցահարում։ Պառավը վրա է հասնում։

— Ա՜յ դու անպիտան արարած...— բարկանում է վրեն ու բռնում է լեզուն կտրում։

Ծիտիկը թռչում է գնում։ Հարևանուհին լսում է, որ իր սիրելի ծիտիկի լեզուն կտրել են։ Սաստիկ վշտանում է. վեր է կենում իր մարդու հետ ճամփա է բռնում, սար ու ձոր ընկնում, որ իմանա, թե ո՛ր կողմը թռավ իր ծիտիկը։

Մարդ ու կնիկ գնում են ու ձեն տալի.

— Ո՞րտեղ է լեզուն կտրած ծիտիկը։ Լեզուն կտրած ծիտիկը ո՞րտեղ է կենում։

Վերջապես գտնում են ծիտիկի տունը։

Ծիտիկը որ տեսնում է իր հին տերն ու տիրուհին իրեն տես են եկել, ուրախանում, աշխարհքով մին է լինում։ Ներս է հրավիրում, շնորհակալություն է անում առաջվա տեսած լավությունների համար ու պատիվ է տալի։ Սեղան է բաց անում, էնքան ձուկն ու գինի է լցնում, որ էլ դատարկ տեղ չի մնում։ Կինը, որդիքն ու թոռներն էլ ոտի վրա ծառայում են։

Վերջը ինքն էլ բաժակը մի կողմն է շպրտում ու վեր կենում ծտավարի պար գալի։ Ու էդպես ուրախ անց են կացնում ամբողջ օրը։ Իրիկունը որ ընկնում է, պառավները խոսք են բաց անում, թե իրենց տուն գնալու ժամանակն է։ Էստեղ ծիտիկը գնում է երկու ուռի զամբյուղ է բերում, ասում է.

— Ա՛յ, էս երկու զամբյուղը, մինը թեթև, մյուսը ծանր, որը կուզեք՝ ընտրեցեք ձեզ համար։

Հյուրերը, թե`

— Մենք պառավ մարդիկ ենք. բեր մեզ թեթևը տուր, ավելի լավ է, հեշտ կտանենք, ծանրն ի՞նչ ենք անում։

Առնում են թեթև զամբյուղն ու վերադառնում տուն։ Տանը ասում են.

— Բեր մի բաց անենք, տեսնենք ի՞նչ կա մեջը։

Բաց են անում ի՞նչ են տեսնում՝ էլ ոսկի, էլ արծաթ, էլ անգին քար, էլ թոփերով մետաքսեղեն... էն տեսակ մի բան, որ իրենց օրում իսկի մտքներովն էլ չեն անցկացրել։ Քանի հանում են, էնքան ավելի շատ է մնում մեջը։


Дата добавления: 2015-10-21; просмотров: 26 | Нарушение авторских прав







mybiblioteka.su - 2015-2024 год. (0.009 сек.)







<== предыдущая лекция | следующая лекция ==>