Студопедия
Случайная страница | ТОМ-1 | ТОМ-2 | ТОМ-3
АрхитектураБиологияГеографияДругоеИностранные языки
ИнформатикаИсторияКультураЛитератураМатематика
МедицинаМеханикаОбразованиеОхрана трудаПедагогика
ПолитикаПравоПрограммированиеПсихологияРелигия
СоциологияСпортСтроительствоФизикаФилософия
ФинансыХимияЭкологияЭкономикаЭлектроника

Литературный клуб «Елакет» norserund.org/literary_club 7 страница



— Հե՜յ, ո՞վ է կարող ինձ բժշկի, ով բժշկի՝ իր քաշովը մին ոսկի կտամ։

Ձենը որոտալով ու դրըմբդրըմբալով գնում է հասնում ամեն կողմի վրա հազար վերստ։ Էս դղրդոցից ամպերը ժաժ են գալի, տակն ու վրա են լինում, և երկու շաբաթ շարունակ ամբողջ տերության վրա անձրև է գալի։ Ամենահեռավոր անկյուններում էլ իմանում են թագավորի հայտարարությունը, բայց ամիսներ են անց կենում, ու ոչ մի բժիշկ, ոչ մի հեքիմ չի երևում։

Խեղճ թագավորն սկսում է հուսահատվել. հենց էդ միջոցիս հեռու աշխարհքից հայտնվում է մի կախարդ, ներկայանում է թագավորին, ասում է.

— Թագավորն ապրած կենա, մի կախարդական մազ ունես գլխիդ, էն կախարդական մազն է քո հիվանդության պատճառը։

Թագավորն ուրախանում, աշխարհքովը մին է լինում։ «Ի՞նչ մեծ բան է, ասում է իր մտքումը, գլուխս վեր կանեմ, պրծանք գնաց։ Էս լավ էր, էս ոեքիմին էլ մի բան կտամ կգնա, էլ ինչո՞ւ եմ իրեն քաշովը մին ոսկի տալի, մի բան որ առաջուց ցավիս գաղտնիքը հայտնեց»։



Հենց էստեղ հեքիմն ավելացնում է.

— Միայն մի պայման կա, որ պետք է իմանաս, թագավոր։ Պետք է միանգամից գտնել ու պոկել էն կախարդված մազը։ Եթե մին սխալվեցիր, նրանից ետև էլ ճար ու հնար չի լինի քո ցավին։ Եվ միակ մարդը, որ կարող է էդ անել, Անլեզու աղջիկն է։

— Իսկ նա ո՞րտեղ է,— հարցնում է թագավորը։

— Նա ապրում է Աճուճ Պաճուճների աշխարհքում։ Նրան ասում են Անլեզու, որովհետև ճշմարիտ էլ լեզու չունի։ Էս օրվան օրից ուղիղ մի տարի, մի ամիս ու մի օր անց՝ դու նրան կտեսնես էստեղ, եթե քո տված խոսքը կատարես, իմ քաշովը մին ոսկի տաս ինձ, քո խորհրդականին էլ, իբրև դեսպան, ինձ հետ միասին ուղարկես Անլեզու աղջկա մոտ։

Թագավորը թեև իր մեջը շատ է ցավում, բայց ի՞նչ աներ. ճար չուներ, անծանոթ հեքիմին քաշովը մին ոսկի է տալիս ու իր խորորդականի հետ միասին ճանապարհ է դնում դեպի Աճուճ Պաճուճների երկիրը՝ Անլեզու աղջկա մոտ։

Էս դեպքից մի քանի ամիս անց է կենում, թագավորը մին էլ տեսնում է իր խորհրդականը ետ եկավ։

— Հապա կախարդ հեքիմն ու Անլեզու աղջիկն ո՞ւր են։— Թե՝ կախարդ հեքիմը ոտով-գլխով անհետացավ, կորավ, իսկ Անլեզու աղջկանից տեղեկություն չունեմ։ Ասում են՝ գնացել է իրեն համար արհեստական լեզու շինել տա, ո՜ւր, ո՜ւմ մոտ կամ քանի ժամանակով, ոչով չգիտի։ Միայն կախարդը անհետանալիս էսպես կանչեց.

— Որոնեցեք, կգտնեք։ Սրա մեջն է թագավորի բախտավորությունը։

— Լա՛վ, մենք էլ կորոնենք,— ասում է թագավորը։

Եվ առանց գործը ետ գցելու դուրս է գալիս իր պալատի պատշգամբն ու նորից բարձր գոռում։

— Հե՜յ, ո՞վ կարա գտնի Անլեզու աղջկանը։ Ով գտնի, իր քաշովը մին ոսկի կտա՜մ։

Կարծես թե ճիշտ որ ամպ է որոտում։ Ձենը մինչև որտեղ հասնում է ՝ամեն տեղ էլ շաբաթներով անձրև է գալիս։

Սրանից ետը էլ մի քանի ամիս անց է կենում, դարձյալ Անլեզու աղջկանից ոչ մի լուր։

Թագավորն սկսում է հուսահատվել։ Եվ փոխանակ լուռ իրեն համար նստելու, ամբողջ օրը ամպի նման որոտում է ու որոտում։ Հպատակների մի մասի ականջները ծանրանում են, մյուս մասինը բոլորովին խլանում է։ Եվ որովոետև ոմանք վատ են լսում, ոմանք բոլորովին չեն լսում, սրանից հազար ու մի թյուրիմացություններ են առաջ գալիս, իսկ թյուրիմացություններից զանազան տուրուդմբոցներ են պատահում։ Ոստիկանությունը միանգամից գլուխը կորցնում է, հա՛յ դես է վազում, հա՛յ դեն է վազում։ Եվ որովհետև, թագավորության մոտ լինելով, տերության մեջ ամենախուլ մարդիկն էլ ոստիկաններն էին, ճշմարտությունը չեն կարողանում լսել, միշտ մեղավորների կողմն են պահում ու արդարներին բռնում, բանտերն են լցնում։

Թագավորը քանի գոռում է՝

— Արդարադատ եղե՛ք, արդարադատ եղե՛ք,— էնքան ավելի ու ավելի են նրանք խլանում ու ավելի մեծ անիրավություններ են անում:

Մի անգամ թագավորի պալատի առջև կանգ է առնում մի ջահել անծանոթ ու գոռում է.

— Ձենի դեղ եմ ծախո՜ւմ, ձենի դեղ եմ ծախո՜ւմ։ Ով ձեն ունի՝ կըկտրի, ով չունի՝ կգտնի։ Ա՛յ ձենի դե՛ղ, ա՛յ լավ ձենի դե՜ղ...

Որոտ թագավորը որ լսում է, կարծում է թե իրեն ծաղրում են, հրամայում է բռնեն մոտը բերեն էն լրբին։

Երբ բռնում են, ներս են բերում պալատը՝ բարկացած որոտում է.

— Էդ ի՞նչ էիր գոռում դու իմ պալատի առջև։ Ի՞նչ ձենի դեղ ես ծախում... Ցո՛ւյց տուր հապա՝ տեսնեմ ո՞րն է քո ձենի դեղը...

— Ահա իմ ձենի դեղը, թագավորն ապրած կենա։ Համեցեք փորձիր, տե՛ս՝ ճշմարիտ եմ ասում թե չէ։

Ասում է անծանոթն ու իր արկղից մի տեսակ մանր հաբեր է հանում, դնում թագավորի սեղանի վրա։

Թագավորը նայում է սրան, ոտից-գլուխ չափում։ Շորերին է նայում՝ տղա է, բայց դեմքը, շարժմունքը, ձենն ու քնքշությունը միանգամայն կանացի են։

— Անունդ ի՛նչ է։

— Անունս Անլեզու է։ Իհարկե, տեսնում ես, թագավոր, որ մի քիչ սխալ անուն են տվել ինձ։ Գուցե ավելի պատշաճ էր, որ երկար լեզվանի կոչեին, բայց եղածը եղած է...

Եվ առանց քաշվելու, որ ինքը գտնվում է ոչ թե փողոցում, այլ թագավորի պալատում, սկսում է կոկորդովը մին գոռալ.

— Ա՜յ ձենի դե՜ղ, լա՛վ ձենի դե՜ղ, ով ունի՝ կկտրի, ով չունի՝ կգտնի՜...

Թագավորի ծիծաղը պրծնում է։

— Հապա,— ասում է, —էդ քո ձենի դեղը բե՛ր, մի փորձեմ տեսնեմ։

Առնում է մինը կուլ տալի, և ո՜վ զարմանք, ձենի կեսը կորչում է։ Սրանից ետը թե կարող ես, դե բռնի Որոտ Թագավորին։ Ոնց որ սոված հավը կուտին վրա ընկնի, վրա է ընկնում էս հաբերին ու կուլ է տալիս իրար ետևից։ Կուլ է տալիս վերջացնում։ Ետ է դառնում որ մի բան ասի, չորս կողմի կանգնածները ձենը չեն լսում, էնքան կտրած է լինում։ Չեն կարողանում լսել, մինչև ականջները բերնին չեն մոտեցնում։

Թագավորը ուրախությունից հրամայում է, որ իր ամբողջ տերության մեջ տոն կատարեն, խաղեր ու հրավաոություններ սարքեն, ուտելիքներ ու գինի բաժանեն ժողովրդին։

— Իսկ դու ի՞նչ ես ուզում, հրաշալի անծանոթ,— դիմում է թագավորը իրեն բժշկող երիտասարդին։— Ինչ որ ուզես, պետք է ստանաս, թեկուզ թագավորությանս կեսը։

— Ես էն եմ ուզում, որ քո պալատում մի սենյակ տաս ինձ և հաց ու ջուր, որ ապրեմ, ոչով էլ ինձ մոտ չմտնի, նույնիսկ դու, թագավոր։ Ահա իմ բոլոր ուզածը։


Дата добавления: 2015-10-21; просмотров: 26 | Нарушение авторских прав







mybiblioteka.su - 2015-2024 год. (0.01 сек.)







<== предыдущая лекция | следующая лекция ==>