Студопедия
Случайная страница | ТОМ-1 | ТОМ-2 | ТОМ-3
АрхитектураБиологияГеографияДругоеИностранные языки
ИнформатикаИсторияКультураЛитератураМатематика
МедицинаМеханикаОбразованиеОхрана трудаПедагогика
ПолитикаПравоПрограммированиеПсихологияРелигия
СоциологияСпортСтроительствоФизикаФилософия
ФинансыХимияЭкологияЭкономикаЭлектроника

Литературный клуб «Нор Серунд» 2 страница



Մեզ առանձնապես մոտ և հասկանալի է ժողովրդի գիտակցության մեջ անհիշելի ժամանակներում ստեղծված Սասունցի Դավթի կերպարը, հերոս, որը ջերմ ու անաղարտ սիրտ ունի, արձագանքում է օգնության ամեն մի կանչի և սխրագործություններ է կատարում ի բարօրություն իր ժողովրդի, իր հայրենիքի։

ԷՊՈՍԻ ԲՈՎԱՆԴԱԿՈԻԹՅՈԻՆՆ ՈԻ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Էպոսի հիմնական սյուժեի զարգացումը բնության ուժերի՝ իսկական մարդու վերամարմնավորվելու ընթացքն է, որոնք մարդկային հասարակության պատմության արշալույսին սկսեցին ընդունել կենդանական կամ մարդկայնացված ձևեր։ Հերոսների յուրաքանչյուր հաջորդ սերանդը ավելի ու ավելի է մոտենում երկրին, ավելի ու ավելի է մոտենում երկրավոր մարդու կերպարանքին։

Էպոսի հերոսները, ինչքան էլ իրենց ծագմամբ, գերբնական հատկություններով ու արարքներով կապված լինեն բնության և նրա ուժերի հետ, այն ուժերի, որ հնագույն մարդն անհամեմատ ավելի սուր էր զգում, քան այն մարդը, որն արդեն վարժվել էր իրեն ենթարկել այդ ուժերի թեկուզ մի մասը — խորապես մարդկային են։ Սրանք կենդանի մարդիկ են օժտված արիությամբ ու բարձր հատկություններով, սակայն իրենց մեջ կրում են նաև մարդկային թուլություններ։ Նրանց երկրային կյանքը պատկերող զրույցներում վառ արտացոլում են գտել ոչ միայն նրանց սխրագոր–



[էջ VI]

ծությունները, այլև մարդկային զգացմունքները։ Էպոսի հերոսները սխրանքներ են կատարում, որովհետև այդպես է պահանջում՝ ժողովրդի բարօրությունը, և, որովհետև նրանք իրենց մեջ այդ կատարելու ուժ են զգում, այդ սխրանքները նրանց ոչ մի առավելություն չեն տալիս, հերոսները չեն խզում իրենց կապը ժողովրդի հետ։ Հասակ առնելուց հետո էլ նրանք չեն կորցնում իրենց հոգու մանկական անաղարտությունը, պարզասրտությունը, օգնության ամեն մի կանչի անհապաղ արձագանքելու հատկությունը։

Չնայած էպոսի լեզվի սեղմությանը, բառերի անսովոր ժլատությանը, ոճի մոնումենտալությանը, մանրամասնություններ նկարագրելուց խուսափելու ձգտումին, «Սասունցի Դավթի» էջերից իբրև կենդանի մարդիկ հառնում են հերոսների կերպարները՝ տղամարդ թե կին, որոնք այնքան տարբեր լինելով իրարից իրենց բնավորությամբ, միևնույն ժամանակ ունեն ինչ-որ ընդհանուր բան։

Էպոսն սկսվում է այն պատմությամբ, թե ինչպես Բաղդադի խալիֆի ուղարկած հարկահանները Հայաստան գալով՝ մի վառ լուսավորված աշտարակում հանկարծ տեսնում են հայոց Գագիկ թագավորի դստերը՝ Ծովինարին (ծովածին, ծովազն)։ Խելքահան լինելով նրա հիասքանչ ու հմայիչ կերպարանքից, նրանք թողնում են իրենց գործը, շտապում Բաղդաղ և խալիֆին հայտնում, որ անհրաժեշտ է, ինչ գնով էլ լինի, ձեռք բերել այդ գեղեցկուհուն։

Խալիֆը դեսպաններ է առաքում Հայաստան, որոնք նրա անունից պահանջում են գեղեցկուհի Ծովինարին և սպառնում են չտալու դեպքում պատերազմի դուրս գալ։

Հայաստանում տարբեր կարծիքներ են ծայր առնում։ Ոմանք պնդում են, թե պետք է տալ Ծովինարին, ոմանք էլ առաջարկում են պատերազմել և չտալ արքայադստերը, քանի որ խալիֆը կռապաշտ է, իսկ աղջիկը խաչապաշտ (այստեղ և էպոսի մնացած բոլոր մասերում մահմեդականները ներկայացված են իբրև կռապաշտներ)։ Սակայն Ծովինարն ինքը միանում է այն մարդկանց կարծիքին, ովքեր գտնում են, որ ավելի լավ է տալ աղջկանև խնայել հազարավոր մարդկանց կյանքը։

Ծովինար խանում ասաց.
— Որ ես էն կռապաշտ թագավոր չառնեմ,
Զամեն տի սպանի իմ պատճառով,
Աղեկն էն է, ես էրթամ,
Ուրիշ մարդու թող բան չըլնի։
Ե՛ս մենակ մեռնիմ իմ հոր թերեն.
Ես մեկ ջան եմ, էրթամ, կորսըվիմ,
Քանց մեր Հայաստան էրկիր ավերի,
Էն հազար-հազար հոգիք կորուսանին։
Դարձավ ասաց.— Հա՛յրիկ, ինձ տուր էնոր։

[էջ VII]

Ծովինարը պայման է դնում, որ խալիֆը մի ամբողջ տարի չմոտենա իրեն։ Խալիֆը համաձայնվում է և արքայադստեր համար հատուկ դղյակ է կառուցել տալիս։

Մի օր Ծովինարը դուրս է գալիս ծովափ զբոսանքի։ Համբարձման տոնն է լինում (հայ կանայք այդ օրը դուրս են գալիս դաշտ և բախտագուշակ կատակերգերով վիճակ հանում)։ Զբոսանքից հոգնելով, Ծովինարը առանձնանում է. հանկարծ նա ծարավ է զգում։ Երկնքին ուղղած նրա աղերսով ժայռի միջից վճիտ աղբյուր է բխում, և աղջիկն իր խմած ջրիք հղիանում է։

Այնուհետև Ծովինարին տանում են Բաղդադ։ Պարզվում է, որ նա երեխա է ունենալու։ Խալիֆը մահվան դատավճիռ է կայացնում։ Արքայադուստրը խնդրում է մահապատիժը հետաձգել մինչև ծննդաբերության օրը, քանի որ այլապես իր հետ կմեռնի մի անմեղ էակ։ Ժամանակ են տալիս։ Ծովինարը երկու տղա է ծնում, մեկի անունը՝ Սանասար, մյուսինը՝ Բաղդասար։ Կրկին հայտնվում են դահիճները։ Բայց Ծովինարը դարձյալ ժամանակ է խնդրում երեխաներին կերակրելու և մեծացնելու համար։ Պատիժը մի քանի անգամ հետաձգվում է։ Այդ ժամանակամիջոցում խալիֆը մտերմանում է Ծովինարի հետ, և արքայադուստրը բարեհաջող կերպով խուսափում է մահապատժից։ Տղաները ոչ թե օրով, այլ ժամով են մեծանում և տակավին հինգ տարեկան չդարձած՝ ահ ու սարսափի մեջ են գցում Բաղդադի ավագանու երեխաներին, որոնց հետ նրանք խաղում են։ Այս հողի վրա վիճաբանություն է տեղի ունենում վեզիրի և խալիֆի միջև։ Վճռում են արտակարգ ուժի տեր տղաներին հեռացնել տանից, քանի որ խաղի մեջ նրանց ամեն մի հարվածից՝ մեկի վիզն է ծռվում, մյուսի ոտքն է ջարդվում։ Եղբայրները ճանապարհ են ընկնում իրենց պապի մոտ։ Կարճ ժամանակամիջոցում պատանի դյուցազուններ դառնալով, Սանասարն ու Բաղդասարը գնում են նույն ծովի ափը, որտեղ ժայռից բխող աղբյոլրը նրանց կյանքի էր կոչել։ Ուզում են լողանալ։ Բաղդասարը սիրտ չի անում նետվել ծովի ալիքների մեջ, իսկ Սանասարը համարձակորեն ծով է մտնում, և այստեղ հրաշք է կատարվում։ Սանասարի առաջ ծովը հետ է քաշվում, տղան իջնում է նրա հատակը, ընկնում ստորերկրյա թագավորություն և այստեղ Մարութա Բարձրիկ Աստվածածինը նրան շնորհում է հռչակավոր Թուր-Կայծակին և Քուռկիկ Ջալալին։ Սա բացառիկ հատկություններ և արտակարգ ուժ ունի, օժտված է մարդկային լեզվով խոսելու ձիրքով, կարող է երկար ճանապարհ անցնել, թռչել մինչև արևը և իսկույն իջնել երկիր։ Քուռկիկ Ջալալին ամենից առաջ փորձում է Սանասարի ուժը, հսկային մինչև արևն է բարձրացնում, որ այրի, բայց Սանասարը իրեն գցում է ձիու փորատակը։ Քուռկիկ Ջալալին նետվում է ժայռերի վրա, որպեսզի ջախջախի Սանասարին, բայց դյուցազնը ճարպկորեն թռչում է ձիու մեջքին։ Ի վերջո նժույգը հնազանդվում է։


Дата добавления: 2015-11-04; просмотров: 8 | Нарушение авторских прав







mybiblioteka.su - 2015-2024 год. (0.007 сек.)







<== предыдущая лекция | следующая лекция ==>