Студопедия
Случайная страница | ТОМ-1 | ТОМ-2 | ТОМ-3
АрхитектураБиологияГеографияДругоеИностранные языки
ИнформатикаИсторияКультураЛитератураМатематика
МедицинаМеханикаОбразованиеОхрана трудаПедагогика
ПолитикаПравоПрограммированиеПсихологияРелигия
СоциологияСпортСтроительствоФизикаФилософия
ФинансыХимияЭкологияЭкономикаЭлектроника

Литературный клуб «Нор Серунд» 14 страница



Դավիթը պետք է նախնիներ ունենար, և նրա համար ժողովուրդը հայր է ընտրում կիսաստված մի հսկայի։ Մհերը այնքանով է մարդկային, որ երկնքից երկիր է իջել։ Ավելին, պատմվում է նաև Մհերի հոր մասին, որր սաղմնավորվել է դեռևս այն ժամանակաշրջանում, երբ աղջիկը կարող էր հղիանալ ջրից։ Այսպիսով, Սանասարը ծնվում է այն կույս աղջկանից, որի անունը զրույցներից մի քանիսում ակնբախ կերպով առնչվում է Առաջավոր Ասիայի աստվածուհիների հետ և, մյուս կողմից, ժողովրդական զրույցներում տարածված ձևով նշանակում է «ծովածին»։ Ծովինարը Սանասարին ծնում է ժայռի միջից հանկարծ բխած աղբյուրի մի կում ջրից։ Սանասարի և Քաջանց թագավորի հիասքանչ աղջկա – կիսահողածին կախարդների արքայի դստեր ամուսնությունից ծնվում է Մհերը, և այսպիսով, հաստատվում է Դավթի վերընթաց ծննդաբանությունը։



Սակայն էպոսի կառուցվածքի պատճառով, այն պատճառով, որ Դավթի կերպարը մարմնավորում է հայ ժողովրդի բոլոր իդեալները, այս պատճառով, որ այդ հերոսը պետք է մնա, ապրի, քանզի այլապես նրա հետ կմեռնի ամբողջ ժողովուրդը, հարուցվում է Դավթի որդու հարցը։ Եվ ժողովուրդը նրան որդի է տալիս։ Բայց քանի որ էպոսի գոյացման ժամանակ երբեք չեն ստեղծվում առանձին նշանակալից մանրամասնու-

[էջ XXXVI]

թյուններ, իբրև որևէ բանասացի նորաստեղծություն, ուստի և, ըստ անհրաժեշտության, Դավթի որդու կերպարը միայն պապի բնավորության գծերի կրկնությունն է։

Կարող է հարց ծագել, ինչո՞ւ միանգամայն հողածին Դավթի որդին պետք է ծնվեր իբրև հսկա, որն ավելի է կապված բնության ուժերի, տիեզերական ուժերի հետ, քան Դավիթը։ Ուղղակի այն պատճառով, որ այդ որդուն վիճակված էր ինչ-որ միանգամայն հեքիաթային վախճանի հասցնել ժողովրդի իդեալները։ Եվ ահա այս պատճառով Մհերը պետք է մնար անմահ, կամ էլ էպոսը պետք է նրա համար ստեղծեր անհամար հետնորդներ, որոնք աստիճանաբար մանրանալով հասնեին այն օրերի մարդու կերպարին, երբ ստեղծվել են «Սասունցի Դավթի» վարիանտները։ Սակայն ոչ մի բանասաց խնդրին այդպիսի լուծում չի տվել։ Հերոսական էպոսը միշտ էլ խզվում է, եզրափակվում զորավոր կերպարով։ Դյուցազունները կամ առանց որևէ հետք թողնելու զոհվում են, կամ դառնում քար, պարփակվում այդ քարի խորքում, սակայն երբեք չեն թողնում բազմաթիվ և բազմադարյան կյանքի ընդունակ ժառանգներ։

«Սասունցի Դավիթ» էպոսում հին հայերի կոսմիկական հնագույն պատկերացումները, հնադարյան առասպելները, որոնք ստեղծվել են Հայաստանի նախապատմական կյանքի հազարամյակների ընթացքում, և ականատեսների ու նրանց հետնորդների հիշողության մեջ դրոշմված պատմական իրադարձությունները միաձուլվել, մի միասնական ամբողջություն են կազմել, երանգավորված պատմականության արտաքին երևույթով։

Այս իրադարձությունները իրենց լայնությամբ ու զորությամբ, ժողովրդի դրսևորած կոլեկտիվ հերոսության ուժով հարմար հիմք են ծառայել, որի վրա էլ հնագույն առասպելները կուտակվել են, ընդունել հստակ և կուռ ձևեր: Դրանք վեր են ածվել հերոսներին փառաբանող կապակցված պատմությունների, հերոսներ, որոնք այդ դյոլցազնաշրջանի չորս սերնդի գոյաշրջանում ընթացել են իրենց տիտանական ուժի կրճատման, իրենց գերմարդկային չափերի նվազման ուղիով, աշխարհի վերևում ծավալվող արեգնափայլ անսահմանությունից և գեղածիծաղ ծովի անչափելի խորությունից իրենց անմիջական կապը խզելու ճանապարհով։

Հերոսները կորցնում են իրենց երկնա-ծովային հրեղեն ձիով ծովի անդունդից դեպի կիզիչ արևի սկավառակը սլանալու ունակությունը, որպեսզի հիմնավոր բնակություն հաստատեն երկրի վրա, անգիտակցորեն կապ են պահպանում միայն մի տարերքի, հույժ կենարար տարերքի` ջրի հետ։

[էջ XXXVII]

էՊՈՍԻ ԺՈՂՈՎՐԴԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Հետազոտողներից ոմանք, նշմարելով էպոսի մեջ մտնող մի շարք զրույցների պատմական աստառը, ջանում էին այն բացահայտել, և այդ աշխատանքի ընթացքում ստեղծվեց էպոսի ծագման ֆեոդալական այն կոնցեպցիան, որն անհուսալիորեն փակուղու առաջ է կանգնում, հենց որ հաշվի է առնվում հերոսների աշխարհայացքը, նրանց խորշանքն ընչաքաղցության, իշխելու ծարավի նկատմամբ, բազմիցս դրսևորված անմիջական թշնամանքը թագավորների, կառավարողների, ազնվատոհմների հանդեպ։ Այս փակուղին ֆեոդալական կոնցեպցիայի համար դառնում է անելանելի, քանի որ ժողովրդի ընդերքից ելած հերոսը գահ չի բարձրանում, ոչ էլ իշխանական դղյակի տիրակալ է դառնում, քանի Դավիթը ձգտում է վանել ոչ միայն զավթիչներին՝ թագավորներին, այլև ազնվատոհմներին, որոնց փոխարեն նա նշանակում է «հասարակ մարդկանց», քանի որ Մհերը դուրս է գալիս ո՛չ թե օտարերկրացիների, այլ Հայաստանում իշխող արյունակից բռնակալների դեմ՝ այն հաստատ հավատով, որ եթե նույնիսկ ընկնեն սասունցիները, միևնույն է՝ «նրանց գերեզմաններին էլ չեն կարողանա մոտենալ թագավորները»։

Չնայած այս բոլոր և բազմաթիվ այլ հանգամանքների, որոնք կարծես անհնարին են դարձնում էպոսը ֆեոդալական Հայաստանում գերիշխող խավերի ստեղծագործություն համարելը, համենայն դեպս էպոսի ծագման ֆեոդալական կոնցեպցիան ստեղծվեց։ Դրա պատճառը հետևյալն է։ Հաշվի չառնվեց այն, որ էպոսում արտացոլված աշխարհայացքի, դեռևս ֆեոդալական հասարակության աստիճանին չհասած հասարակության աշխարհայացքի, զգալի մասը զարգացման նախորդ փուլերի մնացուկներն ու արձագանքներն են, լինեն դրանք կոսմիկական առասպելներ, մետեորային երկաթի օգտագործման ասք, մայրիշխանությունն արտացոլող հերոսուհիների կերպարներ (Դեղձուն, Խանդութ խաթուն, Գոհար խաթուն), Քեռի Թորոսի ու նրա որդիների՝ նահապետական կարգերն ու տոհմական ընտանիքն արտացոլող նկարագրություն կամ տոտեմների մնացուկները պահպանած տոհմային կենսաձևի գծեր, որոնք արտացոլված են Սասնա կյանքի ընդհանուր նկարագրության մեջ և որոնք իրենց զուգահեռն են գտնում Թովմա Արծրունու տված Սասնա և Խութի նկարագրության մեջ։


Дата добавления: 2015-11-04; просмотров: 12 | Нарушение авторских прав







mybiblioteka.su - 2015-2024 год. (0.008 сек.)







<== предыдущая лекция | следующая лекция ==>