Студопедия
Случайная страница | ТОМ-1 | ТОМ-2 | ТОМ-3
АрхитектураБиологияГеографияДругоеИностранные языки
ИнформатикаИсторияКультураЛитератураМатематика
МедицинаМеханикаОбразованиеОхрана трудаПедагогика
ПолитикаПравоПрограммированиеПсихологияРелигия
СоциологияСпортСтроительствоФизикаФилософия
ФинансыХимияЭкологияЭкономикаЭлектроника

Литературный клуб «Нор Серунд» 13 страница



Բերենք մի օրինակ բոլորովին այլ միջավայրից։ Վերցնենք Տրիստանի և Իզոլդայի սիրավեպը։ Կարելի է վիճարկել (անձնապես ինձ համար դա արդեն միանգամայն պարզ հարց է), թե ի՞նչն է տվյալ վեպում ավելի էականը` առասպելական կո՞ղմը, վեպը որպես կելտերի կոսմիկական պատկերացումների, գաղղիական ասքերի, Բրիտանական կղզիներում, Ւռլանդիայում և անգլո–սաքսոնական ապագա երկրում տիրապետող ասքերի արտացոլումը դիտելու հնարավորությո՞ւնը, թե՞ այն, որով վեպը մեզ հասած իր ձևով բնորոշվում է որպես 12-րդ դարի ասպետական վեպ։ Աներկբա է, որ այդ վեպն ստեղծվել է այն ձևով, ինչպես մենք գիտենք, համենայն դեպս ո՛չ կոսմիկական կերպարների շուրջը, այլ սքանչելի ասպետի և հիասքանչ ասպետական կնոջ, տվյալ դարաշրջանի համար միանգամայն իրական կերպարների՝ Տրիստանի և Իզոլդայի շուրջը, որոնք և կրում են իրենց վրա վեպը հորինող բանասացներին ու բանաստեղծներին հնագույն դարերից հասած անթիվ, անհամար մտապատկերների շերտավորումները։



Նույնանման երևույթ է տեղի ունեցել նաև Սասունցի Դավթի հետ։ Կասկածից դուրս է, որ մեզ հասած էպոսի բաղադրիչ միջուկը Դավթի մասին հյուսված ասքն է։ Հիշեցեք, թե խեցու մեջ ինչպես է մարգարիտ գոյանում։ Քանի դեռ խեցու մեջ աննշան ավազահատիկի ձևով կողմնակի մարմին չի ներթափանցել, քանի դեռ այս առիթով կենդանին չի հիվանդացել, և նրա վրա չի գոյացել չնչին, աչքի համար անտեսանելի կրաշերտ, ոչ մի մարգարտի մասին խոսք լինել չի կարող։ Այնուհետև այդ ելուստի շուրջը շերտավորվում են աղերի ազդեցության տակ գոյացած նստվածքները, և ի վերջո ստացվում է սքանչելի մարգարիտ, որը հետագայում կարող ենք դիտել ու հիանալ։
Նույնն է տեղի ունենում ժողովրդական յուրաքանչյուր ավանդության հետ. նրա հիմքում թերևս աննշան մի կորիզ է ընկած, սակայն այդ կորիզն իր վրա նորանոր շերտեր է ընդունում և հաճախ վերածվում մարգարտի, որը տասնյակ և հարյուրավոր սերունդների ստեղծագործության արգասիքն է։ Այսպես է ստեղծվել նաև «Սասունցի Դավիթ» էպոսը։

Սասունցի Դավթի՝ հայ ժողովրդի սիրած հերոսի մասին հյուսված ասքի հիմքում թերևս ընկած է աննշան մի փաստ, որի շուրջը և գոյացել

[էջ XXXIV]

են հերոսի չտեսնված սխրագործությունները փառաբանող մի շարք զրույցներ։

Եթե էպոսը բաժանենք բաղադրիչ մասերի, ապա կտեսնենք, որ ամենապատմական մասը արաբներին Հայաստանից արտաքսելու դրվագն է։ Երկրային ամենաիրական գծերով բնորոշվում է հատկապես այս բաժինը, այստեղ էլ միաժամանակ կարելի է նկատել մի շարք հանգամանքներ, որոնք հնարավորություն են տալիս էպոսի հիմնական կորիզի ստեղծումը վերագրելու նկարագրվող իրադարձություններից ավելի ուշ շրջանի։ Իրադարձությունների ստեղծման միջև պետք է, որ ընկած լինի համեմատաբար ավելի քիչ ժամանակամիջոց։ Սրա օգտին է խոսում և այն շրջանի ճշգրիտ անվանումը, որտեղից զորքերն են եկել, և այն, որ հազարամյակի ընթացքում գոյացած անթիվ, անհամար անախրոնիզմների առկայությամբ, իսկ հիմնական կորիզում չկան իրականությանը բացահայտորեն հակասող անախրոնիզմներ։ Ամեն ինչ մեզ տանում է դեպի 10-րդ դարը և ո՛չ ավելի ուշ ընկած շրջան։

Էպոսի առանցքը, անկասկած, կազմել է սասունցիների արաբ նվաճողների դեմ դուրս գալու և նրանց ջախջախելու իրադարձությունը։ Այլ հարց է, որ Թովմա Արծրունու հիշատակած Սասնա ապստամբությունը փոքր տեղամաս է ընդգրկում, որ այդ ապստամբությանը միայն երկու հարյուր հոգի են մասնակցել, որ երկրից արտաքսվել է ոչ թե արաբական խալիֆը, այլ շարքային մի հարկահան։ Ժողովրդի հիշողության մեջ պատմական կոնկրետ փաստին ավելացել են զանազան հարակից զրույցներ, և դրանց մեջ գերմարդկային հատկություններ են վերագրվել շարքային, սովորական մի մարդու, որը սակայն հերոս է, իր կյանքն է նվիրաբերել հայրենիքին, համախմբել իրոք թույլ, իրոք անօգնական, վատ զինված լեռնցիների ուժերը, նրանց հանել այն ժամանակվա իմաստով հիանալի զինված արաբական զորախմբերի դեմ։ Նույն հերոսին են վերագրել այն բոլոր հատկանիշները, բնավորության այն բոլոր գծերը, որ այդ ժամանակ ունեցել է երգեր հյուսող, եղելություններ վիպող ամբողջ ժողովուրդը: Ժողովրդին հատուկ այս գծերի հանրագումարից էլ հենց ստեղծվում է հերոսի կերպարը, հերոս, որ գերազանցում է արդեն մարդկային չափանիշները, դառնում է հսկա, ընդունակ յուրացնելու մարդկային առօրյա կյանքի սահմաններից բացահայտորեն դուրս եկող հատկանիշներ։

Ճիշտ նույն եղանակով են գոյացել նաև այն զրույցները, որ մեզ են հասել Արևմտյան Եվրոպայի առանձին ժողովուրդների էպոսից և այլ կարգի ստեղծագործություններից։ Հիրավի, հավաստի փաստ չի կարող համարվել այն, որ մի ասպետ, ինչքան էլ նա խիզախ լինի, կամրջին կանգնած կարողանա դիմագրավել մի ամբողջ բանակի, և ինքը մնա անխոցելի։ Ոչ ոք չի տարակուսում, որ Ռոնսևալի դեմ փայլուն հաղթանակտարած Ռոլանդի պատմությունը արտացոլում է ոչ թե Ռոլանդի

[էջ XXXV]

անձնավորությունը, այլ այն ամբողջ դասակարգը, որի ներկայացուցիչն էր նա։

Իսպանացի հերոս Սիդի պատմությունն անշուշտ պարունակում է տասնյակ գծեր, որ ոչ մի կերպ չի կարելի վերագրել առանձին մարդու։ Նա այնպիսի ահավոր ուժով է օժտված, որը հատուկ չէ մի մարդու։

Նման պատմությունների գոյացման ընթացքը միանգամայն նույնն է և խոր անցյալում, և՛մերձավոր ժամանակներում։

Հյուսելով իր զրույցը Յուսուֆի զորաբանակը կոտորող խութեցի պատանու վերաբերյալ, հայ ժողովուրդը պետք է որ մտածեր իր այդ հերոսի համար արժանավոր հարազատներ գտնելու մասին, քանի որ ժողովրդի պատկերացմամբ անտոհմ մարդը չի կարող հերոս լինել, մինչդեռ հերոսը, այն էլ բազմաթիվ դարեր ապրած հերոսը, ժողովրդի պատկերացմամբ պետք է ունենա և՛ հայր, և՛ պապ, պետք է քաջ հայտնի լինի իր ծագմամբ։ Այստեղ կատարվում է նույն հետաքրքիր երևույթը, ինչ տեղի է ունենում մյուս ժողովուրդների տասնյակ հերոսների հետ։ Զուտ երկրային ծագում ունեցող, հոգեկան բարձր հատկանիշներով օժտված և սխրագործությունների ընդունակ մարդուն վերագրվում են դյուցազնական առասպելական կերպարներին հատուկ գծեր։ Ազգակցական կապ է հաստատվում տվյալ ժողովրդի մեջ ապրող առասպելական հնագույն կերպարների և այն հերոսի միջև, որը եղել է բանասացների պապերի ժամանակակիցը։


Дата добавления: 2015-11-04; просмотров: 25 | Нарушение авторских прав







mybiblioteka.su - 2015-2024 год. (0.008 сек.)







<== предыдущая лекция | следующая лекция ==>