Студопедия
Случайная страница | ТОМ-1 | ТОМ-2 | ТОМ-3
АрхитектураБиологияГеографияДругоеИностранные языки
ИнформатикаИсторияКультураЛитератураМатематика
МедицинаМеханикаОбразованиеОхрана трудаПедагогика
ПолитикаПравоПрограммированиеПсихологияРелигия
СоциологияСпортСтроительствоФизикаФилософия
ФинансыХимияЭкологияЭкономикаЭлектроника

Литературный клуб «Нор Серунд» 16 страница



Միայն ճնշումից և հարկահանությունից հոգնած մարդիկ կարող էին ստեղծել Սասուն քաղաքի հիմնադրման հիասքանչ զրույցը, քաղաք, որտեղ Սանասարն ու Բաղդասարը ժողովրդից հարկեր չեն առնում, մարդկանց չեն շահագործում։ Միայն իրենց՝ արյունակից հայ թագավորներից ու իշխաններից ձանձրացած մարդիկ կարող էին ստեղծել այն զրույցը, որտեղ Փոքր Մհերն ընդհարվում է ժողովրդին կողոպտող քյոխվայի հետ, որտեղ Ոստանա իշխանը որոգայթով փորձում է գերի վերցնել Մհերին և Քուռկիկ Ջալալուն, փորձ, որ չի հաջողվում հեծյալի ու ձիու դիմադրության շնորհիվ։

«Ազնվազարմների» ով և ինչ լինելը փորձելուց հետո միայն ժողովուրդը կարող էր գիտակցել «հասարակ» մարդկանցով նրանց փոխարինելու անհրաժեշտությունը։

Միայն հին աշխարհն անմիջապես կործանելու անհնարինությունից հուսաբեկված ժողովուրդը կարող էր Մհերին ուղարկել քարանձավ, որպեսզի նա այնտեղ սպասի իր օրվան, իսկ ինքը՝ ժողովուրդը մինչ այդ պետք է իրականացներ նախնական պայքարը, տեսներ և մազդեղական-բարսոմեական ժողովրդական շարժման, և՛ Սյունյաց ապստամբության, և «ազնվազարմներին» հաղթելու մյուս փորձերի ձախողումը։



Չնայած իր արիությանը, ժողովրդի բարօրության համար կատարած իր սխրագործություններին, ավելի ճիշտ՝ հենց այդ առաքինությունների պատճառով հերոսներից ոչ մեկը, նվազագույն չափով անգամ, չի օգտվում իր ունեցած հնարավորություններից, չի ձգտում հատուկ իրավունքներ ձեռք բերել իր շրջապատում, չի ցուցաբերում փառասիրության նշույլ անգամ, չի ձգտում իր կամքով տնօրինել այն հողը, որի համար նա պատրաստ է տալու իր արյունը, տնօրինել այն ջուրը, որը բոլոր դյուցազունների ուժի ակունքն է, ամբողջ ժողովրդի կյանքի հիմնական պայմանը, այն ջուրը, որ նրանք ազատում են դևերից՝ նրա կենարար շիթերը ժողովրդին տալու համար։

Սասնա հերոսներից յուրաքանչյուրի համար առիթ է ընձեռվում (այն էլ ոչ թե մի անգամ, այլ բազմիցս) հասնելու բարձրագույն իշխանության և բազմելու գահին։ Սակայն նրանք շարունակ հրաժարվում են այդ հնարավորությունից։ Խալիֆի դատաստանը տեսնելուց հետո, ողջ մնացած զորախմբերն ու մյուս հպատակներին իրենց թրի տակով անցկացնելուց հետո Սանասարն ու Բաղդասարը հաղթողների իրավունքի

[էջ XLI]

համաձայն փոխանակ գահ բարձրանալու, հեռանում են խալիֆի երկրից։ Նրանք մերժում են նաև իրենց պապի՝ Գագիկ թագավորի խնդրանքը, երբ սա առաջարկում է, ժառանգական իրավունքի համաձայն, բազմել իր գահին, և ճանապարհ են ընկնում դեպի իրենց կառուցած Սասունը։

Սանասարի որդի Մհերը մերժում է Իսմիլ խանումին, երբ սա առաջարկում է ստանձնել Մըսրա գահը, ինչպես Դավիթը Մըսրա Մելիքին հաղթելուց հետո չի ցանկանում բազմել Մըսրա Մելիքի գահին և այն հանձնում է Մելիքի մորը՝ Իսմիլ խանումին։ Փոքր Մհերը նույնպես մերժում է իր պաշտպանության տակ առած հալեպցի քառասուն թագաժառանգներին, որոնք նրա հետ եղբայրանալով՝ խնդրում են ստանձնել Հալեպի գահը։ Եվ գահից հրաժարվելու այս բոլոր դեպքերում էլ չորս դյուցազուններն իրենց հրաժարականը արտահայտում են պարզ ու անպաճույճ բառերով, մի տեսակ հուզիչ, սակայն անսասան հավատով լցված դեպի իրենց վարմունքի ճշմարտացիությունը։

Գահի հանդեպ Սասնա հերոսների ունեցած այդ վերաբերմունքին էպոսը չափազանց սուր ձևով հակադրում է իշխանների ու եպիսկոպոսների գահը ձեռք գցելու վարմունքը։ Նշանակալից է իշխանների և եպիսկոպոսների պատասխանը Մեծ Մհերի այն հարցին, թե ինչպե՞ս վերաբերվի ինքը Իսմիլ խանումի առաջարկին.

Ուրիշ թագավորաց տեղ էլ կուզենք հալա զավթես։
Իսմիլ խաթուն որ կը կանչե՝ ինչի՞ չ’էրթաս։
Էտա հազըր տեղ է՛շուտ գնա... Մըսըր տիրապետի։

Մհերը՝ ամբողջ Սասնա հույսն ու ապավենը, չի եղել ո՛չ թագավոր, ո՛չ իշխան, թեև (գուցե իր հոր՝ Սանասարի հետ ունեցած կապի հետևանքով) իրեն թույլ է տալիս կառուցելու պարսպապատ գազանանոց։ Սասունցի Դավիթը և այս բոլոր հերոսները աշխարհից հեռանում են իբրև ներքնախավին պատկանող այնպիսի մարդիկ, ինչպիսիք նրանց շրջապատում էին։ Այս չորս հերոսների անունները ժողովրդի հիշողության մեջ չեն աղարտվել ու խճողվել ոչ մի տիտղոսով կամ պատվավոր կոչումով։

«Սասունցի Դավթի» հերոսներն ամուսնանում են թագուհիների հետ։ Սակայն այդ թագուհիները, էպոսի հերոսների հետ կապելով իրենց ճակատագիրը, կորցնում են արքունիքի հետ ունեցած իրենց առնչության ամեն մի հետք, եթե նույնիսկ տառացիորեն հասկանանք էպոսում տրված նրանց տիտղոսները։

Նշանակալից է այն, որ Փոքր Մհերի՝ աշխարհի անարդարության և շահագործման դեմ պայքարելու գաղափարը մարմնավորողի բերանով է էպոսը հայտնում հետևյալ խոսքերը.

[էջ XLII]

Բա մենք Սասնա տնեն չե՞նք,
Չէ, մենք Սասնա տնեն ենք.
Մենք մեռնենք, մեր գերեզմանի վերա
Թագավորներ չեն կարնա գա.

Ջարդելով Պապ-Ֆրենկի զորքերը և, ըստ երևույթին, հաշվի առնելով նաև արաբ ծերունու այն իմաստուն խորհուրդը, թե պետք է կոտորել ոչ թե բռնությամբ Սասուն բերված զինվորներին, այլ Մըսրա Մելիքին, Դավիթը գնում է հենց իրեն՝ Պապ-Ֆրենկ կոչված թագավորի հետ անձամբ իր հաշիվը մաքրելու։

Դավիթ ընկավ Բապ-Ֆրենկի էտև,
Բռնեց, էնտեղ գլուխ կտրեց։
Քադքի մեջ ով մնացեր էր,
Էնոնց համար թագավոր դրեց.
Ջոջ մարդեր սպանեց,
Պստիկներ տեղ դրեց, ասաց.
— Քանի դուք ժիր եք, կռիվ միք էրթա։

Էպոսում հիշատակված թագավորներն ու իշխանները հանդես են գալիս որպես դժգույն ուրվականներ։ Միայն Սանասարի և Բաղդասարի մասին հյուսված ճյուղում ենք տեսնում կենդանի ու լիարյուն (սակայն հեքիաթային) խալիֆին, որին հակադրվում է իր կերպարով նույնպես հեքիաթային Գագիկ թագավորը։ Դա բնորոշ է մեր էպոսի համար, և մեր էպոսը խստորեն զանազանվում է ինչպես հայ, այնպես էլ Արևելքի մյուս ժողովուրդների մի շարք այլ էպիկական երկերից։ Այս հանգամանքը առավել ևս համոզում է, որ «Սասունցի Դավիթը» հիրավի ժողովրդական ներքնախավերի ընդերքում ծնված վիպերգություն է։


Дата добавления: 2015-11-04; просмотров: 8 | Нарушение авторских прав







mybiblioteka.su - 2015-2024 год. (0.009 сек.)







<== предыдущая лекция | следующая лекция ==>