Студопедия
Случайная страница | ТОМ-1 | ТОМ-2 | ТОМ-3
АрхитектураБиологияГеографияДругоеИностранные языки
ИнформатикаИсторияКультураЛитератураМатематика
МедицинаМеханикаОбразованиеОхрана трудаПедагогика
ПолитикаПравоПрограммированиеПсихологияРелигия
СоциологияСпортСтроительствоФизикаФилософия
ФинансыХимияЭкологияЭкономикаЭлектроника

Литературный клуб «Елакет» norserund.org/literary_club 11 страница



Վճռեց հենց էնտեղ էլ մնալ ու սպասել նրա վերադարձին, թեկուզ մինչև աշխարհի վերջը։ Ընկավ գետին, խոտերի մեջ պառկեց ու հայացքը աստղերին սևեռած նայեց, նայեց մինչև հոգնեց, քունը տարավ։

Առավոտը վաղ աչքը բաց արավ, խոտերի մեջ լսեց մի շրշյուն, մտիկ տվեց՝ կողքին ծանոթ զամբյուղը։ Վեր թռավ ու խենթի նման, սպանած կարապներն էլ ուսին, ընկավ զամբյուղը։ Տեսավ զամբյուղը դատարկ, մեջը ոչ ոք չկա, ու մինչև ուզեց դուրս գա, արդեն անցել հասել էր երկնքի ու երկրի մեջտեղը ու արագ սլանում էր դեպի վեր։ Սլացավ, սլացավ, վերջապես հասավ Աստղերի աշխարհքը, որտեղ սպասում էր իրեն սիրելի կինը։ Կնոջ հերը նրանց մի սքանչելի կապույտ վրան նվիրեց։ Էն կապույտ վրանում նրանք ապրում էին երջանիկ։ Բարձր փետրավորը միառժամանակ, հարբած երկնային վայելքներով ու հրեղեն կնոջ սիրով, կատարելապես երջանիկ էր, բայց կամաց-կամաց սկսեց ձանձրանալ ամպեղեն պտուղներից, որոնցով սնվում էին Աստղերի աշխարհքում նրանց բնակիչները, սկսեց կարոտել հաստատուն կանաչ դաշտերին, որսերին, ու թախանձեց կնոջ հորը, որ բաց թողնի իրեն իր կնոջ հետ միասին նորից դեպի երկիր։



— Ոչ, անկարելի է,— պատասխանեց կնոջ հերը,— թե թողնեմ, էլ երբեք չեմ տեսնիլ նրան։ Դու էլ մնա՛ մեզ մոտ ու շուտով կմոռանաս ձեր տխուր երկիրը։

Երիտասարդ որսկանը պատասխանի փոխարեն հագավ իր սպանած կարմիր կարապներից մեկի զույգ թևերը, մյուսի զույգ թևերն էլ կնոջը տվեց ու վար ճախրեցին Աստղերի աշխարհքից դեպի ցած, նորից իջան երկիր, իրենց դաշտերը, իրենց վրանը, ուր Բարձր փետրավորի պառավ մերը ողբում էր իրենց կորուստը։

Երբ տեսավ վերադարձան, անսահման ուրախացավ պառավ մերը, ուրախացան ամենքը գյուղում, մեծ խնջույք սարքեցին, ուրախություն արին ու երկար, երկար երգեցին ու պարեցին։

Որսկանի Աստղ-կինն էլ վերջացրեց իր պատրաստած աստեղազարդ տոնական զգեստը, հագավ, մտավ հնդիկների շարքը և պարում, երգում էր նրանց հետ։ Էլ երբեք չվերադարձավ էն շրջանը, ուր իջնում էին իր հրեղեն քույրերը։ Ապրում էր պտուղներով ու հացահատիկներով, որովհետև չէր սիրում սպանել, բացի մեկից, էն փոքրիկ դեղին թռչնակից։

Մի անգամ էլ, երբ ուրիշ կողմ էր Բարձր փետրավորի ուշքը, նորից ներս թռավ էն փոքրիկ դեղին թռչնակը, թառեց կնոջ ուսերին ու սկսեց շշնջալ, բայց կինը բռնեց, նրա վիզը ոլորեց։ Էն էր ու էն, էն օրվանից էլ չեկավ, չերևաց թևավոր փորձիչը։ Եվ էն ճոխ հովտում, Կովի գետի ափին իրենց խաղաղ վրանում, անբաժան ու երջանիկ իրար հետ ապրում էին ջահել որսկանն ու աստղերից իջած կինը։


 

ՄԱՐԴԱԿԵՐԻ ԱՂՋԻԿՆ ՈՒ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՎԱՐՊԵՏԸ

(ԻՏԱԼԱԿԱՆ)

Լինում է չի լինում, լինում է մի թագավոր, ունենում է երկու որդի, մինը բարի, մյուսը չար։ Բարին լինում է մեծն ու ժառաՈգը։ էս բանը դուր չի գափ չտր եղբորը, մտածում է՝ մի կերպով ազատվի բարի եղբորից, որ ժամանակին ինքը թագավոր դառնա։ Մի օր ասում է.

— Արի գնանք որսի։ Թե՝ գնանք։

Գնում են։ Մտնում են անտառի խորքը։ Որ մտնում են անտառի խորքը, թիկնապահները ետ են ընկնում ու երկու եղբայր մնում են մենակ։ Որ մնում են մենակ, էս չար եղբայրը սուրը հանում է, խրում է բարի եղբոր թիկունքը ու, կարծելով թե արդեն սպանեց, վերադառնում է պալատը, իբրև թե բան չի պատւսհել։ ձերը հարցնում է.

— Եղբայրդ ի՞նչ եղավ։

— Ա՛խ,— ասում է,— ձերդ մեծություն, էնպես մի դժբախտություն պատահեց որ... գազանները եղբորս կերան...

Խեղճ հերը աղի արտասուք է թափում, լաց ու սուգ է անում, դարդից հիվանդանում է մեռնում, ու չար որդին տեղը նստում է թագավոր։

Սրանց էստեղ թողնենք, գնանք հիմի տեսնենք՝ ինչ եղավ բարի եղբայրը։

Բարի եղբայրը անտառի խորքում ուշքի է գալի, սկսում թառանչել ու օգնություն կանչել։

— Օգնեցե՜ք, ո՜վ աստված սիրողներ... օգնեցե՜ք... ճյուղերը ջարդոտելով, խոտերը խշխշացնելով, մինը առաջ է գալի, տարածում է երկար ճանկերով մազոտ ձեռքերը, վեր է քաշում թագավորի տղին ու հետը փշփշոտ լեզվով մեջքի արյունը լիզում է, հետը խուլ մռմռում.

— Օ՜ֆ, ի՜նչ համով է... օ՜ֆ, ի՜նչ համով է...

Էս խռպոտ ձենից թագավորի տղի հոգին մարում է։ «Վա՜յ ինձ,— ասում է,— մարդակերի ճանկն եմ ընկել»։ Դու մի՛ ասիլ, ճշմարիտ որ, ընկած է լինում մարդակերի ճանկը։

Մարդակերը սրան մի բոխչի նման կռնատակն է անում ու ճամփա ընկնում դեպի իր քարանձավը։

Լոք-լոք անելով մի քանի րոպեում հասնում է քարանձավի դուռն ու ծեծում.

— Դուռը բաց արա, աղջիկ ջան, դուռը բաց արա, տես քեզ համար ինչ եմ բերել...

Աղջիկը որ դուռը բաց է անում, որ տեսնում է ուշաթափված ու արյունաթաթախ թագավորի տղին, խղճահարվում է, ասում է.

— Էստեղ ի՞նչ լավ բան կա որ... Չես տեսնո՞ւմ արդեն մեռած է... թող տանեմ դեն գցեմ...

— Ասենք ճշմարիտ ես ասում, արդեն դիակ է... Տար դեն գցիր, իսկ ես էլի կգնամ որոնելու,— ասում է հրեշ հերն ու ձեռաց անհետանում։

— Ո՜ւ... ո՜ւ...— միայն մռնչյունն է լսվում հեռվից։

Հերը հեռանում է թե չէ, աղջիկը վազում է, պահարանից մի դեղ է հանում, բերում է քսում տղի վերքին։ Տղեն աչքը բաց է անում, ասում է.

— Օ՜ֆ, էս ի՜նչ շատ եմ քնել։

Ու տեսնելով կողքին կանգնած աղջկանը՝ հարցնում է.

— Դու ո՞վ ես, սիրուն աղջիկ։

— Ես մարդակերի աղջիկն եմ, բայց ինձանից մի՛ վախենար... իսկ դու ո՞վ ես...

Թագավորի տղեն նոր հիշում է ու գլխի ընկնում, թե որտեղ է ընկել, հայտնում է, թե ինքն ով է, պատմում է իր գլխին եկածը ու խնդրում է աղջկանը, որ թողնի իրեն՝ գնա իր հոր մոտ։

— Քեզ ու քո հորը սարեր ու ձորեր են բաժանում,— պատասխանում է աղջիկը։— Չես կարող նրան հասնես։ Ճամփին կբռնի իմ հերը, երկու պատառ կանի, կուտի քեզ։ Էստեդից անփորձանք դուրս գալու գնալու համար պետք է ունենալ իմ հոր մատի կախարդական մատանին։ Ես նրա մատից քնած ժամանակը կհանեմ էն կախարդական մատանին, միայն մի պայմանով, որ խոսք տաս միասին փախչենք ու ամուսնանաս ինձ հետ։

Թագավորի տղեն խոսք է տալիս։

Էն ժամանակ լսվում է մարդակերի մռնչյունը՝ ո՜ւ... ո՜ւ...

Որսը անհաջող էր անցել, բարկացած վերադառնում էր տուն։


Дата добавления: 2015-10-21; просмотров: 34 | Нарушение авторских прав







mybiblioteka.su - 2015-2024 год. (0.009 сек.)







<== предыдущая лекция | следующая лекция ==>